ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Փայտիկով և առանց փայտիկի

Փայտիկով և առանց փայտիկի
29.11.2012 | 14:23

Նվագախմբի հերթական փորձի ժամանակ դիրիժորը դժգոհում է հարվածային գործիքներից.
-Եթե երաժիշտը չի կարողանում ոչ մի գործիքի վրա նվագել, երկու փատիկ են տալիս ձեռքը, և նա դառնում է «բառաբանշչիկ»:
Նվագախմբի հետին շարքից մեկը կիսաշշուկով արձագանքում է.
-Իսկ եթե նա «բառաբանից» էլ գլուխ չի հանում, փայտիկներից մեկը ձեռքից առնում են, ու նա դառնում է դիրիժոր:

Դիտվել է՝ 837

Մեկնաբանություններ